211652_close_icon
views-count48847 դիտում article-date 19:38 02-06-2023

Վրաերթ՝ Աբովյան քաղաքում. 28-ամյա վարորդը BMW- ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 18:50-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հանրապետություն և Երևանյան փողոցների խաչմերուկում Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Հարություն Աղալարյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 45-50 տարեկան կին հետիոտնի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Աբովյան» բժշկական կենտրոն և օգնել է օպերատիվորեն ժամանած Աբովյանի շտապօգնության բժիշկներին վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործեր նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Վրաերթի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի, բաժնի պետի տեղակալ Պապյանի գլխավորությամբ:

Այս պահին բժիշկները պայքարում են վրաերթի ենթարկվածի կյանքի համար: 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 101+
101+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր