Մենք որոշակի առաջընթաց ենք գրանցել. Շառլ Միշելը՝ հայ-ադրբեջանական բանակցությունների մասին
Այսօր շատ կարևոր հանդիպում է տեղի ունենալու, ես հանդիպելու եմ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, Մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը:
«Մենք որոշակի առաջընթաց ենք գրանցել, և ես հույս ունեմ, որ այս հանդիպմանը կհաստատենք ընդհանուր կամքը՝ կարգավորելու հարաբերությունները 2 երկրների միջև»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այս գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նխագահ Իլհամ Ալիեւի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հնգակողմ հանդիպումը: