1051 դիտում
09:55 01-06-2023
Ինչ հարցեր է քննարկել Աննա Վարդապետյանը Վրաստանի դատախազի հետ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վրաստանում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երեկ հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հետ: «Ժողովուրդ» օրաթերթը դատախազությունից հետքրքրվեց՝ արդյոք հանդիպման ժամանակ Աննա Վարդապետյանը քննարկել է Հայաստան ներմուծված 1 տոննա Հերոինի հարցը, եւ ինչ արդյունքներ կան:
Դատախազությունից ժլատ գտնվեցին ինֆորմացիա տալու հարցում եւ հայտնեցին միայն, թե հրապարակման ենթակա տեղեկությունը պաշտոնական հաղորդագրությունում ներկայացված է: Իսկ ի՞նչ է ասված պաշտոնական հաղորդագրության մեջ.
Հայաստանի եւ Վրաստանի գլխավոր դատախազների հանդիպման ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել քրեական գործերով միջազգային-իրավական համագործակցությանը եւ ընդգծվել, որ երկու երկրների դատախազությունների միջեւ բարձր մակարդակի հարաբերությունները թույլ են տալիս աշխատանքային կարգով քննարկել ծագած հարցերը եւ գտնել առկա մարտահրավերների՝ երկուստեք ընդունելի լուծումներ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2022 թվականին երկու երկրների դատախազությունների միջեւ կնքված համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրին, եւ քննարկվել դրա շրջանակում աշխատանքային ծրագիր մշակելու եւ ստորագրելու հնարավորությունը: Նշված ծրագիրը կներառի այնպիսի արդիական ուղղություններ, ինչպիսիք են կիբեռ եւ կոռուպցիոն հանցագործությունների, փողերի լվացման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը:
Դատելով իրավիճակից՝ Աննա Վարդապետյանը 1 տոննա Հերոինի հարցը Վրաստանի դատախազի մոտ բարձրացրել է, քանի որ 1 տոննա թմրանյութը, ըստ ԱԱԾ-ի, Հայաստանում մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության եւ Վրաստանի տարածքով է Հայաստանի Հանրապետություն ներմուծվել, որը հայտնաբերվել եւ գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:
Իսկ թե ինչ է հայտնաբերվել, ինչպես է հերոինը հայտնվել ներմուծված բանանի մեջ, շարունակում է գաղտնի մնալ: Պետական կառույցները, նաեւ դատախազությունը ոչինչ չեն ասում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
928 դիտում
19:30 30-06-2023
Աննա Վարդապետյանը Լիտվայի գլխավոր դատախազի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել
1397 դիտում
12:06 29-11-2022
Աննա Վարդապետյանը «Նկատողություն» տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբ
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»