1045 դիտում
14:22 29-05-2023
Հույս ունենք՝ Թուրքիայում ընտրություններից հետո կկարողանանք մեր հարաբերությունների կարգավորումը շարունակել. Փաշինյան
Միջազգային հանրությունը ճանաչում է Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումները և ընդգծում է համոզվածությունը ՀՀ կառավարության նվիրվածությանը ժողովրդավարական բարեփոխումներին: Այս մասին ԱԺ հանձնաժողովների այսօրվա համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ռեյկյավիկում տեղի ունեցավ Եվրոպական խորհրդի երկրների գագաթնաժողովին, որին մասնակցել է նաև ինքը:
«Սա շատ կարեւոր է մեր արտաքին քաղաքականության, միջազգային հարբերությունների տրամաբանության մեջ: Բայց նաև մեր խնդիրն է, թե ինչպես այս գործոնը տրանսֆորմացնել ՀՀ քաղաքացիների բարեկեցության, անվտանգության ավելի բարձր աստիճանի»,- ասաց նա:
Փաշինյանն անդրադարձավ նաև Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններին՝ ասելով. «Մենք հույս ունենք, որ Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո մենք կկարողանանք Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կարգավորման գործընթացը բնականոն կերպով շարունակել: Սա նույնպես մեր օրակարգի կարևորագույն հարցերից է», - ասաց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր
4230 դիտում
16:04 07-06-2019
Մենք բավականաչափ «Իսկանդերներ» ունենք, բայց էլի ինչ-որ բան ստանալու հույս ունենք. Նիկոլ Փաշինյան