211652_close_icon
views-count1195 դիտում article-date 12:25 29-05-2023

Էդմոն Մարուքյանը Ստոկհոլմում ներկայացրել է Հայաստանի տարածքային ամբողջականության և ժողովրդավարության առջև ծառացած մարտահրավերներն ու սպառնալիքները

Ստոկհոլմում մայիսի 26-28-ն անցկացվող Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի (ALDE) կոնգրեսում կազմակերպված «Պատերազմն Ուկրաինայում և դրա հետևանքները Հարավային Կովկասում» թեմայով պանելային քննարկմանը ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ներկայացրել է Հայաստանի տարածքային ամբողջականության և ժողովրդավարության առջև ծառացած մարտահրավերներն ու սպառնալիքները: Մարուքյանն այդ մասին տեղեկացրել է Ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման միջոցով:

«Ներկայացրել եմ նաև 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտումները, հայ ռազմագերիների վերադարձի, օրեր առաջ երկու զինծառայողների առևանգման դեպքի, 2021-ից մինչ օրս Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիաների շարքի և օկուպացիայի, Հայաստանի ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման պահանջի, Լաչինի միջանցքի շրջափակման և ապօրինի անցակետի տեղադրման, ինչպես նաև՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների բացահայտ նախապատրաստման հանգամանքները»,- գրել է նա:

Էդմոն Մարուքյանը խոսել է նաև ընթացող խաղաղության պայմանագրի բանակցություններից և դրա խոչընդոտներից: Նա ներկայացրել է Հայաստանի տեսլականը խաղաղության պայմանագրի երաշխիքների կամ երաշխավորների ինստիտուտի մասին, որում դերակատարում կարող են ունենալ ԵՄ-ն և միջազգային հանրությունը՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու հեռանկարով:

Նմանատիպ նյութեր