211652_close_icon

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր նշանակելու համար նախագահին է առաջարկվել Գայանե Խաչատրյանի թեկնածությունը

views-count1468 դիտում article-date 23:39 26-05-2023
Բարձրագույն դատական խորհոջրդը մայիսի 23-ին որոշում է ընդունել, որում ասվում է․

«1. Հանրապետության նախագահին առաջարկել Գայանե Անդրանիկի Խաչատրյանի թեկնածությունը՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:

2.Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Գայանե Անդրանիկի Խաչատրյանին հանել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից, ինչպես նաև Գայանե Անդրանիկի Խաչատրյանի՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորի լիազորությունները համարել դադարած:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»:
 

Նմանատիպ նյութեր