211652_close_icon
views-count691 դիտում article-date 17:09 25-05-2023

Լեհաստանը Բելառուսում ապստամբության է պատրաստվում․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկում վաղուց գիտեն՝ Վարշավան պատրաստվում է հանրապետությունում ապստամբության նման մի բան կազմակերպել։

«Ցավոք, նրանք իմ հայտարարությունները չեն լսում։ Ես մի քանի ամիս առաջ ասացի, որ նրանք պատրաստվում են ապստամբության, հեղափոխության, չգիտեմ՝ ինչի են պատրաստվում Բելառուսում։

Այն, որ նրանք մեզ մոտ պատրաստվում են ինչ-որ, գուցե հերթական ապստամբության, սա մենք վաղուց գիտենք։ Այնտեղ ստեղծվում են զորադրոշներ, գնդեր, գումարտակներ՝ այդպես են նրանք անվանում։ Մենք գիտենք, թե որտեղ են նրանք եւ բոլորին ճանաչում ենք անուններով։ Մենք պատրաստ ենք, թող գան»,- ռուսական լրատվամիջոցի լրագրողին ասել է Լուկաշենկոն։

Նմանատիպ նյութեր