211652_close_icon
views-count856 դիտում article-date 11:18 25-05-2023

Ալիևը ժամանել է Մոսկվա․ նախատեսված է ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ի մոսկովյան թղթակիցը, Մոսկվայի «Վնուկովո-2» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և այլ պաշտոնյաներ։

Երեկ երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Մայիսի 25-ին վարչապետը Մոսկվայում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:

Այցի շրջանակում տեղի կունենա Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:   Նախատեսված է նաև ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպում:

Նմանատիպ նյութեր