940 դիտում
10:44 25-05-2023
ՄԻՊ-ը Շվեդիայի դեսպանին է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած վիճակը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության Արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
Հանդիպման շրջանակում Պաշտպանը ներկայացրել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը, Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած խնդիրներին վերաբերելի հարցեր:
Անդրադարձ է կատարել ՄԻՊ գործունեության առաջնահերթություններին, այդ թվում՝ խաղաղ հավաքների իրավունքի ապահովմանը, երեխաների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, ընտանիքում բռնության և օնլայն բռնության դեմ պայքարին։
Տիկին Մանասյանը մատնանշել է երկու պետությունների մարդու իրավունքների պաշտպանության առաքելությունն իրականացնող հաստատությունների միջև ձևավորված կայուն փոխգործակցության կարևորությունը։
Պաշտպանն ընդգծել է դեռևս նախորդ տարի Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Շվեդիայի Լունդ քաղաքի Ռ. Վալենբերգի անվան Մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի կարևորությունը։
Կողմերը քննարկել են ինստիտուտի հետ համատեղ իրականացվող ծրագրերը, որոնք, ի թիվս այլնի, ուղղված են Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի մոնիթորինգային կարողությունների զարգացմանը:
Իր հերթին, Պատրիկ Սվենսոնը նշել է, որ Շվեդիայի Թագավորության համար մարդու իրավունքների պաշտպանության ապահովումն ու երաշխավորումը ևս առաջնահերթություն է: Այս համատեքստում Դեսպանը ներկայացրել է իրավունքի գերակայության, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Շվեդիայի կողմից ՀՀ-ում իրականացվող ծրագրերն ու նախատեսվող միջոցառումները։
Քննարկվել են նաև Պաշտպանի՝ Ստրասբուրգ կատարած այցի մանրամասները և կարևորվել 2023-2025 թթ. ՀՀ-ԵԽ Գործողությունների ծրագրի շրջանակներում Պաշտպանի աշխատակազմի հետ համատեղ իրականացվելիք ծրագրերն ու միջոցառումները, այդ թվում Շվեդիայի Թագավորության ֆինանսական աջակցությամբ։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են տարբեր ձևաչափերով համագործակցելու պատրաստակամությունը։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
814 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
676 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
475 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը