850 դիտում
14:04 18-05-2023
«Ապրելու երկիր» կուսակցությունը ընդդեմ կառավարության հայց է ներկայացրել վարչական դատարան
Այսօր՝ մայիսի 17-ին, «Ապրելու երկիր» կուսակցությունն ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան կառավարության՝ Երևան համայնքի ավագանու լիազորությունների ժամկետը չկրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ չնշանակելու անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին:
Հայցադիմումը դատարանին են փոխանցել «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը և կուսակցության քաղխորհրդի անդամ,
փաստաբան Լևոն Օհանյանը։
Մեսրոպ Առաքելյանի պնդմամբ՝ հրաժարականից հետո օրենքով սահմանված կարգով պետք է Երևանի ավագանին իր կազմից քաղաքապետ ընտրեր, չի արվել, իսկ դա արդեն խոսում է այն մասին, որ իշխանությունները ցանկանում են ժամանակ շահել մինչև հերթական ընտրությունները՝ օգտագործելով քաղաքապետարանի գործունեությունը որպես քարոզարշավ։
«Ընտրված քաղաքապետի առկայությունը, փաստորեն, էապես կխոչընդոտեր իշխանության ներկայիս թեկնածուի նախընտրական քարոզչության վերածված գործունեությունը»,- հայտարարել է նա։
«Ապրելու երկիր» կուսակցության դիրքորոշումը ստեղծված իրավիճակի վերաբերյալ հետևյալն է՝ Երեւանը պետք է ունենա օրինական ճանապարհով ընտրված օրինական իշխանություն, իսկ այս հարցում, ակնհայտ է, կառավարությունը միտումնավոր անգործություն է ցուցաբերել։
«Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ, փաստաբան Լևոն Օհանյանն էլ նշեց, որ երկշաբաթյա ժամկետում ավագանու նիստ չգումարելու եւ քաղաքապետ չընտրելու հետևանքով առաջանում է պարտադիր դրույթ, որպեսզի կառավարությունը կրճատի ավագանու գործունեության ժամկետը եւ հրավիրի ավագանու նոր ընտրություններ։
«Այսինքն՝ կառավարությունն անգործության է մատնվել, որը մեր ներկայացված հայցադիմումում մենք ներկայացրել ենք հստակ հիմնավորումներով եւ ակնկալում ենք դատարանի անաչառ ու օբյեկտիվ քննությունը»,- ասել է նա։

Նմանատիպ նյութեր
1060 դիտում
19:27 17-05-2023
«Ապրելու երկիր» կուսակցությունն ընդդեմ Կառավարության Վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել
Այս բաժնից
703 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
814 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ
877 դիտում
21:59 23-12-2024
Դավիթ Խուդաթյանը քննարկել է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր