916 դիտում
20:52 16-05-2023
Համագործակցության հուշագիր՝ ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև
ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) միջև գործակցությունը թևակոխում է որակապես նոր շրջափուլ։ Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։
«Մայիսի 16-ին ՀՀ քննչական կոմիտեում երկու կառույցների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որն ստորագրել են մի կողից ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, մյուս կողմից՝ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի՝ Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդ տիկին Հեդեր Բերգը։
Կարևոր այս իրադարձությանը ներկա են գտնվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինը։
Համագործակցության հուշագիրն ուղղված է անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում ՀՀ ՔԿ-ի և ԱՄՆ ՀԴԲ-ի ջանքերի համատեղմանը և արդյունավետության բարձրացմանը։
Այն վերաբերում է կիբեռհանցավորության, մարդկանց առևանգման, կազմակերպված հանցավորության, տնտեսական, ֆինանսական և բանկային ոլորտներում անօրինական միջազգային գործունեության, այդ թվում՝ փողերի լվացման, անօրինական միգրացիայի բոլոր ձևերի, թրաֆիքինգի, ինչպես նաև` այլ բնույթի հանցագործությունների դեմ պայքարին։
Հուշագրի հիման վրա համագործակցությունն իրականացվելու է համակարգված օպերացիաների իրականացման, իրավապահ ոլորտում տեղեկությունների փոխանակման, կողմերի միջև գոյություն ունեցող համագործակցային կապերի ամրապնդման, ինչպես նաև` մասնագիտական կարողությունների զարգացման ոլորտում մեթոդական աջակցության միջոցով։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ԱՄՆ դեսպանի հետ հանդիպման ընթացքում չափազանց կարևոր է համարել հուշագրի ստորագրումը, որը հնարավորություն կտա կարգավորել և առավել համակարգված դարձնել երկու երկրների միջև իրավական համագործակցությունը՝ այն բարձրացնելով որակական նոր հարթություն։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը հույս է հայտնել, որ իրավապահ կառույցների միջև օրըստօրե խորացող գործակցությունը շարունակական կլինի։
Իր հերթին Դեսպան տիկին Քրիստինա Քվինը հուշագրի ստորագրումը նշանակալի է համարել անդրազգային հանցավորության դեմ համապարփակ պայքարում միջազգային իրավապահ մարմինների բոլոր մակարդակներում համագործակցության ամրապնդման, հանցավորության սպառնալիքի աճի կանխարգելման տեսանկյունից։ Նա նշել է, որ դեսպանությունը կշարունակի ՀՀ և ԱՄՆ իրավապահ կառույցների միջև համագործակցության խորացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր
1204 դիտում
18:57 27-08-2024
ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի՝ Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդն այցելել է ՀՀ քննչական կոմիտե
Այս բաժնից
1033 դիտում
19:21 04-01-2025
ՀՀ-ում 2024 թվականին իրականացվել են շուրջ 59 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիոն ծրագրեր․ ՏԿԵ նախարար
1117 դիտում
17:46 04-01-2025
Ալիևի ուղերձի «առյուծի բաժինը» Հայաստանի հասցեին սպառնալիքներն էին․ Տաթևիկ Հայրապետյան
1441 դիտում
16:34 04-01-2025
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով, ապա կնվազի 7-10 աստիճանով