20966 դիտում
23:38 15-05-2023
Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են Opel-ները, որոնցից մեկը մխրճվել է արագ սննդի կետի տարածք. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 36-ամյա Արտաշես Համբարձումյանի վարած Opel մակնիշի 37 QS 393 համարանիշի և 64-ամյա Վարդան Թամազյանի վարած Opel մակնիշի 12 VA 222 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Բախման հետևանքով Opel-ներից մեկը մխրճվել է վթարի հարևանությամբ գտնվող արագ սննդի կետի տարածք, իսկ մյուս Opel-ն էլ կոտրել է ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակը և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ն վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտակ Հակոբյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Դավիթ Բարոյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+