211652_close_icon
views-count766 դիտում article-date 13:12 15-05-2023

Ինքնասպանության 11 փորձ, հրդեհի 61 դեպք, 60 ՃՏՊ․ ՆԳՆ փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Մայիսի 8-ից 14-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 449 դեպք, որից 146-ը՝ արտակարգ: Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

Հրապարակված տվյալների համաձայն՝ արձանագրվել է, մասնավորապես, հրդեհի՝ 61, փլուզման՝ 4, պայթյունի, վայրի կենդանիների հարձակման՝ 2-ական, երկրաշարժի, վտանգավոր աղբյուրների, նյութերի հայտնաբերման, դիակի հայտնաբերման, պայթուցիկ սարքերի տեղադրման, որոնողափրկարարական՝ 1-ական, ուժեղ քամու, զինամթերքի հայտնաբերման՝ 3-ական, օձի նկատման՝ 25, թունավորման՝ 7, ինքնասպանության փորձի՝ 11, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 60, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 187, կեղծ ահազանգի՝ 7, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 19, հրդեհի կեղծ կանչի՝ 15 և 38 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 15 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 28 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 16 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 93, զոհվել՝ 10 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 3 մարդ:

Նմանատիպ նյութեր