211652_close_icon
views-count655 դիտում article-date 09:55 15-05-2023

Քաջարանում, Գորիս-Տաթև ու Գորիս-Նորավան ավտոճանապարհներին ձյուն է տեղում․ «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։


Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։

Քաջարան քաղաքում, Գորիս-Տաթև և Գորիս-Նորավան ավտոճանապարհներին տեղում է ձյուն:

Գորիսի տարածաշրջանում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Նմանատիպ նյութեր