211652_close_icon
views-count46299 դիտում article-date 23:01 13-05-2023

Խոշոր ավտովթար Երևանում. «Ալմաստ» գործարանի մոտ ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Audi-ն. 5 վիրավորներից 4-ին տեղափոխել են հիվանդանոցներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 21:20-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ ժողովրդին հայտնի «Ալմաստ» գործարանի հարևանությամբ, ճակատ-ճակատի բախվել են Mercedes և Audi մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկանարներն ու մեկ կենցաղային հաշվարկի ծառայողները, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Դեպքի վայր են ժամանել ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հերթապահ խումբը: Օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկները, ովքեր 5 վիրավորներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա 4-ին տեղափոխել հիվանդանոցներ:

Վիրավորներից մեկը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել Mercedes-ի գազաբալոնի փականը: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկ Արմեն Սարգսյանը և պարեկներ Ազատ Ասատրյանն ու Ռոբերտ Ապրեսյանը:

Վթարի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի, սակայն պարեկների օպերատիվ ու ճիշտ աշխատանքի արդյունքում նշված հատվածում երթևեկությունը անխափան գործում է:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիետի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Հ. Պետրոսյանի կողմից նախաձեռնվել է վարույթ: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 164+
164+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր