14045 դիտում
15:45 13-05-2023
Ուժեղ իշխանությունը չի կարող արտահայտված լինել մեկ գլխով, մինչդեռ պետական իշխանության համակարգում այսօր իրացվում է բացառապես Ն․ Փաշինյանի կամքը․«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի ընդլայնված համաժողովի օրակարգում հետեւյալ հարցերն էին՝ Նիկոլ Փաշինյանի հնգամյա գործունեությանը քաղաքական գնահատական տալը, «Արդար Հայաստան» կուսակցության համագումար հրավիրելը եւ «Արդար Հայաստանի»՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելը։
«Քանի որ լրանում է գործող իշխանության կառավարման 5 տարին, պատեհ առիթ է յուրօրինակ գնահատական տալ նրանց գործունեությանը, այնպես էլ հանրությանը հաշվետվություն ներկայացնել մեր գործունեության մասին»,-ասաց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը:
«Շատ լավ գիտակցում ենք, որ կանգնած ենք պետություն ունենալ-չունենալու խնդրի առաջ, վաղվա օրվա հանդեպ անորոշություն է: 2018թ այս օրերին բոլորովին այլ պատկեր էր Հայաստանի Հանրապետությունում, հայ ժողովուրդն իսկապես ապրում էր երջանիկ ակնթարթներ:
Հեռացել էր նախորդ քաղաքական ռեժիմը եւ հույս էր արթնացել հասարակության մոտ:
Այս հինգ տարիներն ապացուցեցին, որ 2018թ հերոսը միայն Ն․Փաշինյանը չէր »,-ասաց Ն․ Նորիկյանը:
«Արդար Հայաստան» կուսակցության առաջնորդի խոսքով. «Անցած 5 տարիներն ապացուցեցին, որ պոպուլիզմն, այնուամենայնիվ, չարիք է, իսկ դրանով զբաղվողները՝ այդ չարիքից վարպետորեն օգտվող մոլորյալներ…Վերջին հինգ տարիներին մենք ականատես եղանք գործող իշխանության խոսքի ու գործի, սեփական խոստումները դրժելու բազմաթիվ տեսարաններին…Ն․ Փաշինյանը Հայաստանում իշխանությունը վերցրել է իր ձեռքը:
Մեզ միշտ ուժեղ իշխանություն է պետք, սակայն ուժեղ իշխանության ընկալումն ու տրամաբանությունը մեր երկրում, ցավոք, խաթարված են:
Ուժեղ իշխանությունը չի կարող արտահայտված լինել մեկ գլխով, մինչդեռ պետական իշխանության համակարգում այսօր իրացվում է բացառապես Ն․ Փաշինյանի կամքը»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 152+
152+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2469 դիտում
12:25 28-03-2021
Զարգացած ու արդար Հայաստան կառուցելը մեր սերնդի պարտքն է... Նորայր Նորիկյան
24766 դիտում
22:12 19-12-2021
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը թևերը քշտած պայքարում է կոռուպցիայի ու կոռուպցիոնիստների դեմ. Նորայր Նորիկյան
Այս բաժնից
919 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
844 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
907 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին