832 դիտում
12:12 11-05-2023
Սոթքում իրադրությունը սրելով՝ Ադրբեջանը փորձում է մոռացության տալ Լաչինում ապօրինի անցակետի տեղադրումը. Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Սոթքի ուղղությամբ ադրբեջանական հերթական ագրեսիային, հայտարարեց, որ Սոթքում իրադրությունը սրելու միջոցով Ադրբեջանը փորձում է մոռացության տալ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը:
Վարչապետի գնահատմամբ՝ Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի հերթական ագրեսիայի նպատակն է նաև միջազգային ու հայաստանյան հանրության ուշադրությունը շեղել Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու փաստից՝ նոր տեղում նոր ճգնաժամ ստեղծելու միջոցով մոռացության տալով հինը: Սա Ադրբեջանի փորձված մարտավարությունն է:
«Սեպտեմբերյան ագրեսիան մոռացության փորձ արեցին կեղծ բնապահպանական ակտիվիստներով Լաչինի միջանցքն արգելափակելու միջոցով, Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամը մոռացության տալու փորձ արեցին Տեղ գյուղի հատվածում Հայաստանի պետական սահմանը հատելու միջոցով, Տեղի հատվածում սահմանի խախտումը մոռացության տալու փորձ արեցին Լաչինի միջանցքով անցակետ դնելու միջոցով: Սոթքում իրադրությունը սրելու միջոցով նրանք փորձում ենք մոռացության տալ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը: Ի հեճուկս Ադրբեջանի փորձերի՝ այս բոլոր հարցերը, բնականաբար, շարունակում են մնալ մեր առաջնային օրակարգում»,- ասաց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր
1135 դիտում
16:06 24-04-2023
Լաչինում անցակետի տեղադրումը Ռուսաստանից հավելյալ միջնորդական ջանքեր է պահանջում․ Պեսկով
Այս բաժնից
742 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
631 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
832 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am