47589 դիտում
15:15 10-05-2023
Վարդենիսում հայտնի ինտերնետային ակումբում հայտնաբերվել է սեփականատիրոջ դին․ ժամանել է մարզի ոստիկանապետը, պարեկները սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն և Ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել «Վարդենիս» բժշկական կենտրոնից, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վարդենիս քաղաքի Վ․ Համբարձումյան փողոցի 17 շենքում գործող ինտերնետային ակումբ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զորհաբյանը, Ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Ա․ Մուրադյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի և վաշտի հրամանատար Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել են դասակի հրամանատար Վահրամ Գրիգորյանը, պարեկներ Արտյոմ Ալոյանն ու Խաչիկ Ոսկանյանը։
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Քոչար Քոչարյանի և ավագ քննիչ Զիրոյանի գլխավորությամբ։
Ոստիկանները, քննիչներն ու պարեկները պարզել են, որ ժամը 12։00-ի սահմաններում նշված ինտերնետային ակումբում Վարդենիս քաղաքի բնակիչ 67-ամյա Գագիկ Ս․-ի ինքնազգացողությունը վատացել է, և մինչ բժիշկների ժամանումը, նա մահացել է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այդ պահին ակումբում են եղել այնտեղ համակարգչով ֆուտբոլ խաղացողներ՝ Գեղարքունիքի մարզի 2 բնակիչներ։
Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված ինտերնետային ակումբը պատկանում էր մահացածի ընտանիքին։
Լուսանկարները ՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։