211652_close_icon
views-count889 դիտում article-date 09:35 08-05-2023

ԵՄ-ն առաջին անգամ պատրաստվում է պատժել Չինաստանին՝ Ռուսաստանին օգնելու համար

Եվրահանձնաժողովն առաջին անգամ պատժամիջոցների ցանկում ընդգրկել է Չինաստանից 7 ընկերությունների, որոնք Ռուսաստանին սարքավորումներ են մատակարարում, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով։ Երկուշաբթի օրը՝ մայիսի 8-ին, հաղորդել է Financial Times-ը: Նրա խոսքով՝ ցուցակը ԵՄ անդամ երկրները կդիտարկեն առաջիկա օրերին։ Այդ ընկերություններից մի քանիսն արդեն հայտնվել են ԱՄՆ պատժամիջոցների տակ, սակայն Եվրամիությունը մինչ այժմ խուսափում է Պեկինի հետ առճակատումից ՝ համաձայնելով, որ ՉԺՀ-ի կողմից Մոսկվա զենքի ուղղակի մատակարարումների ապացույցներ չկան, գրում է թերթը։

«Հաշվի առնելով Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմին աջակցելու համար ռուսական ռազմարդյունաբերական համալիրի կողմից օգտագործվող էլեկտրոնային բաղադրիչների առանցքային դերը, նպատակահարմար է նաև ներառել (պատժամիջոցների ցանկում.-Խմբ.) երրորդ երկրների որոշ կազմակերպությունների, որոնք շրջանցում են առևտրի սահմանափակումները, ինչպես նաև առանձին ռուսական ձեռնարկություններին, որոնք զբաղվում են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի էլեկտրոնային բաղադրիչների մշակմամբ, արտադրությամբ և մատակարարմամբ»,- մեջբերում է FT-ն պատժիչ միջոցների վերաբերյալ Բրյուսելի առաջարկը։

Պատժամիջոցների ցանկը պետք է ԵՄ 27 երկրների կողմից միաձայն հաստատվի, որից հետո  այն կմտնի ուժի մեջ: 

Նմանատիպ նյութեր