211652_close_icon
views-count760 դիտում article-date 15:51 04-05-2023

Զաքիր Հասանովն ընդունել է ռուս խաղաղապահների հրամանատար Լենցովին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին։ Հանդիպմանը քննարկվել են ռուս խաղաղապահների տեղակայման վայրում աշխատանքային պայմանները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Լենցովը ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար է նշանակվել ապրիլի 25-ին։ Նա մինչ այդ զբաղեցնում էր ՌԴ պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնը։ Նա հրամանատարական պաշտոններ է զբաղեցրել ՌԴ զինված ուժերում, եղել է ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ, օդադեսանտային զորքերի հրամանատարի տեղակալ: 2020թ. հուլիսից եղել է նախարարի խորհրդական:

Նմանատիպ նյութեր