44929 դիտում
13:17 04-05-2023
Գյումրիում աղմկահարույց կրակոցների դեպքը ոստիկանները տաք հետքերով բացահայտել են․ հայտնաբերվել է ԱԿՄ տիպի ինքնաձիգը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Արամ Ղազարյանի, Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Հակոբյանի գլխավորությամբ, համագործակցելով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության իրենց գործընկերների հետ, կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, պարզել են ապրիլի 28-ին Գյումրի քաղաքում «Արգոն» խանութի մոտ, խուլիգանական դրդումներով, ինքնաձիգից կրակոցներ արձակողի ինքնությունը։
Ոստիկանները պարզկել են, որ կրակոցներն արձակել է Գյումրի քաղաքի բնակիչ 41-ամյա Վարդան Գ․-ն, ով այդ օրը Yandex տաքսի ծառայության կողմից շահագործվող, 25-ամյա Փայլակ Հ․-ի կողմից վարած Mercedes մակնիշի ավտոմքենանայով եկել է նշված վայր, ապա իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակոցներ է արձակել Գյումրիի բնակիչ 57-ամյա Արտակ Հ․-ին պատկանող տնակի վրա, ապա նույն ավտոմեքենայով հեռացել դեպքի վայրից։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները Մուշ թաղամաս տանող ճանապարհին տեղադրված աղբամանների հետևում գտնող կիսաքանդ շինության պատի մոտ հայտնաբերել են ԱԿՄ տեսակի ինքնաձիգը։ Կան կասկածներ, որ նշված ինքնաձիգով են կրակոցներ արձակվել։ Իսկ կրակոց արձակողն էլ նախկինում եղել է դատապարտված։
Ինչպես ավելի վաղ հայտնել է SHAMSHYAN.com-ը, ապրիլի 28-ին, կրակոցներ են հնչել Շիրակի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքում, դեպի Բուլվարային թաղամաս տանող ճանապարհին, Մենդելեևի 1 հասցեում կրակոցներ են հնչել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, Ոստիկանության Մուշի բաժնի պետ Արթուր Հակոբյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 4-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։
Տեղում նույն վաշտի պարեկներ Ռաֆայել Պողոսյան ու Լևոն Ոսկանյանը սահմանազատել են տարածքը, որպեսզի օպերատիվ քննչական խմբերն աշխատեն։
Նշված վայրում ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգից արձակված մոտ 15 պարկուճներ, տաղավարի երկաթյա և ապակյա հատվածների վրա կրակոցի հետքեր։
Տեղում աշխատում են նաև Ոստիկանության Շիրակի մարզային վարչության փորձաքրեագետները։
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության և նույն վարչության Մուշի քննչական բաժնի խումբը՝ վաչության պետի, Մուշի բաժնի պետի և հակտապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1837 դիտում
14:13 11-04-2014
Ահազանգի հետքերով. ոստիկանները «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել