13868 դիտում
10:14 04-05-2023
Միջազգային Հանրապետական Իստիտուտի հրապարակած տվյալներով՝ եկեղեցին ամենաբարձր վարկանիշ ունեցող կառույցն է Հայաստանում, 2-րդ հորիզոնականում է ՀՀ Ոստիկանությունը, իսկ ՄԻՊ-ը գահավիժել է
Միջազգային Հանրապետական ինստիտուտը (IRI), հրապարակել է 2023 թվականի մարտին Հայաստանում անցկացված սոցհարցումների արդյունքները։ Ինստիտուտը փորձել է պարզել, թե հարցվածները որքանով են բավարարված տարբերակներում նշված կառույցների աշխատանքով։
1-ին հորիզոնականում Հայ Առաքելական եկեղեցին է, հարցվածների 25 տոկոսը պատասխանել է, որ լիովին բավարարված է եկեղեցու աշխատանքով, 29 տոկոսը ավելի շուտ բավարարված է, 15 տոկոսը՝ ավելի շուտ բավարարված չէ, 25 տոկոսը ընդհանրապես բավարարված չէ, 5 տոկոսը դժվարացել է պատասխանել։
2-րդ հորիզոնականում ոստիկանությունն է։ Հարցվածների 19 տոկոսը բավարարված է ոստիկանության աշխատանքով, 39 տոկոսը ավելի շուտ բավարարված է, 18 տոկոսը ավելի շուտ բավարարված չէ, 21 տոկոսը ընդհանրապես բավարարված չէ, 3 տոկոսը դժվարացել է պատասխանել։
3-րդ հորիզոնականում ԱԱԾ-ն է, որի աշխատանքով լիովին բավարարված է հարցվածների 16 տոկոսը, ավելի շուտ բավարարված է 29 տոկոսը, ավելի շուտ բավարարված չէ 22 տոկոսը, ընդհանրապես բավարարված չէ 25 տոկոսը, 9 տոկոսը դժվարացել է պատասխանել։
Վարչապետի աշխատակազմը 5-րդ տեղում է, զինված ուժերը՝ 6-րդ, ՄԻՊ գրասենյակը՝ 7-րդ, կառավարությունը՝ 10-րդ, բանակի ղեկավարությունը՝ 11-րդ։ Ամենավերջին տեղում ԲԴԽ-ն է։
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանից հետո ՄԻՊ գրասենյակի հեղինակությունն ու վարկանիշը ուղղակի գահավիժել է։ 2021 թվականին հարցվածների 68 տոկոսը բավարարված էր ՄԻՊ գրասենյակի աշխատանքով, 2023 թվականին՝ ընդամենը 43 տոկոսը։
Հարցմանը մասնակցել են 18 տարին լրացած 1513 ՀՀ քաղաքացի։

Նմանատիպ նյութեր
29069 դիտում
17:32 25-01-2018
Հայաստանի ամենաբարձր վարկանիշ ունեցող 5 լավագույն հյուրանոցները. Slaq.am
2167 դիտում
23:46 22-06-2023
Սահմանափակ կարողություններ ունեցող անձանց շախմատի առաջնությունում 3-րդ հորիզոնականում ենք
Այս բաժնից
1168 դիտում
18:25 10-01-2025
Արդարադատության նախարարը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին
1543 դիտում
18:13 10-01-2025
Անահիտ Մանասյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ