211652_close_icon
views-count892 դիտում article-date 23:17 03-05-2023

Վաղը «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակում շարունակելու ենք Արցախի համար ստորագրահավաքը. Թագուհի Թովմասյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,Թագուհի Թովմասյանը  հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան իր էջում․

«Արցախի Հանրապետության մասին մտածող սիրելի՜ հայրենակիցներ.

Վաղը՝ մայիսի 4-ին, ժամը՝ 12:00-20:00, «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակում շարունակելու ենք Արցախի համար ստորագրահավաքը:

Կոչ եմ անում բոլորին միանալ, լինել Արցախահայության կողքին, ովքեր իրենց բողոքի ձայնն են բարձրացնում Արցախում, ցույց տալ մեր զորակցությունն Արցախին և մեր պահանջատիրությունը համայն աշխարհին։

Հ.Գ. Նշեմ, որ այսօրվա ստորագրահավաքին երկու ժամվա ընթացքում, եղանակային ցուրտ պայմաններում հասցրեցինք 200-ից ավել ստորագրություն հավաքել:

Այսօր մեզ միացան քաղաքացիներ ոչ միայն Հայաստանից և Արցախից, այլև ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից և Մալայզիայից:

Վաղը սպասելու եմ յուրաքանչյուրիդ»։ 

Նմանատիպ նյութեր