Դեսպան Սմբատյանը և Վրաստանի ֆիննախի եկամուտների ծառայության ղեկավարը քննարկել են բեռնափոխադրումներին վերաբերող հարցեր
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի հետ, տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանատնից։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են Վրաստանի տարածքով իրականացվող բեռնափոխադրումներին վերաբերող մի շարք ընթացիկ հարցերի։
Կարևորվել է Հայաստանի և Վրաստանի մաքսային ծառայությունների միջև առկա բազմաշերտ համագործակցության հետագա խորացումն ու ընդլայնումը։