211652_close_icon
views-count28184 դիտում article-date 17:55 28-04-2023

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ բախվել են Opel-ն ու հարսանիքի մեկնող BMW-ն․ կան վիրավորներ․ BMW-ի վրայից համարանիշները հանել էին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ ապրիլի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Ջրվեժ-Ձորաղբյուր ճանապարհին բախվել են BMW և Opel մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի օպերատիվորեն վթարի վայր ժամանած Աբովյանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ 

Տեղում նույն վաշտի պարեկ Փայլակ Մնացականյանը և կրտսեր պարեկ Հովհաննես Աբրահամյանը սահմանազատել են տարածքը և ուժեղացված ծառայություն կատարել, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները կայանեն և խցանում տեղի չունենա, ինչը  պարեկներին հաջողվել է։ 

Վթարի վայրում BMW-ի վրայից համարանիշները հանել էին։ Սակայն պարեկները, ժամանելով դեպքի վայր, համարը հանող երիտասարդին պարտավորեցրեցին, ով համարը խելոք դրեց տեղը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խաչատուրյանի գլխավորությամբ։ 

Վթարի մասին Ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ BMW-ի վարորդը մեկնելիս է եղել հարսանեկան արարողության։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր