211652_close_icon
views-count1105 դիտում article-date 14:47 26-04-2023

Հայոց ցեղասպանության տարելիցին հիշատակում ենք ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օրը․ Արգենտինայի նախագահ

Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը նշել է, որ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին հիշատակում են ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օրը։

Ֆերնանդեսը Ցեղասպանության 108-րդ տարելիցի առնչությամբ գրառում է արել Թվիթերի իր էջում։

«Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին մենք հիշատակում ենք ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օրը։

Գրկում ենք հայ ժողովրդին և Արգենտինայի հայկական համայնքին՝ վերահաստատելով մեր մշտական հավատարմությունը մարդու իրավունքների լիարժեք գործունակությանը»,- գրել է Արգենտինայի նախագահը։

Նմանատիպ նյութեր