7294 դիտում
10:27 25-04-2023
Արքեպիսկոպոս Կճոյանը դատախազություն է ուղարկել իր ունեցվածքի օրինական ծագումն ապացուցող փաստաթղթեր․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նավասարդ (Սամվել) Կճոյանը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազության ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն: Իսկ ի՞նչ դիմումի մասին է խոսքը: Այս տարվա հունվարի 23-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նավասարդ (Սամվել) Կճոյանը հրավիրվել էր Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:
Կճոյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ավելին՝ Նավասարդ Կճոյանի գույքն արգելանքի տակ է դրվել: Բանն այն է, որ իրավապահները հարց են բարձրացրել՝ որտեղից հոգեւորականը, որ չի ունեցել եկամուտ, ունի մեծ ծավալների գույք: Հոգեւորականը բացատրել է, որ դա նա ստացել է որպես հոգեւորական նվիրատվություն, իսկ, ահա, իրավապահները հոգեւորականին բացատրել են, որ եկեղեցին ասում է, որ այդ նվիրատվությունն իրենը չէ, եկեղեցունն է: Հիմա բանը հասել է այնտեղ, որ դատախազությունը սպասում է հոգեւորականի կողմից ներկայացվող փաստաթղթերին, որոնք կհիմնավորեն, որ Կճոյանի ունեցվածքն օրինական է, եւ նվիրատվությունն անձամբ իրեն են արել, այլ ոչ թե եկեղեցուն։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդը դատախազություն է ուղարկել փաստաթղթեր, որտեղ ցույց է տվել, որ իր ունեցվածքն օրինական ծագում ունի, նվիրված է եղել հենց իրեն»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2076 դիտում
15:24 16-04-2015
Թուրքիայի արխիվները «մաքրված» չեն. կան Հայոց ցեղասպանությունն ապացուցող փաստաթղթեր. գերմանացի լրագրող
1036 դիտում
08:29 01-02-2024
Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը կրկին արդարացվել է. դատախազությունը հասել է Վճռաբեկ դատարան․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1456 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1249 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1111 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»