772 դիտում
14:26 24-04-2023
Արցախահայությունն էթնիկ զտման վտանգի առջև է, դա պետք է մտահոգի նաև միջազգային հանրությանը. ՄԻՊ
Ադրբեջանի վարած քաղաքականության արդյունքում արցախահայությունն էթնիկ զտման վտանգի առջև է կանգնած, և դա պետք է մտահոգիչ լինի ոչ միայն հայերի, այլ նաև միջազգային հանրության համար: Հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը լրագրողների հետ ճեպազրույցում: Գրում է «Արմենպրեսը»։
«Բոլորս մտահոգված ենք այդ հարցերով, որովհետև մեր արցախահայությունն էթնիկ զտման վտանգի առջև է կանգնած: Եվ դա պետք է մտահոգիչ լինի ոչ միայն մեզ, այլ նաև միջազգային հանրության համար: Եվ ինքս փորձում եմ ամեն կերպ բարձրաձայնել այդ խնդիրները՝ բոլոր հնարավոր դերակատարների հետ քննարկումների շրջանակներում, բոլոր հնարավոր փաստաթղթերի նախագծման շրջանակներում»,- ասաց Մանասյանը:
ՄԻՊ-ը կարևորեց ջանքերը մեկտեղելը՝ հարցի ճշգրիտ և պատշաճ լուծման հասնելու համար:
ՄԻՊ-ը վերջերս մարդու իրավունքների պաշտպանության խնդիրների մանդատով մեկնել էր Տեղ համայնք, որի շուրջ ադրբեջանցիները սադրանքների էին դիմել: Թեև ՄԻՊ-ը հիացած է Տեղ համայնքի բնակիչների խիզախությամբ, սակայն դրա հետ մեկտեղ արձանագրում է մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից առկա շատ լուրջ խնդրիրներ:
«Մասնավորապես, շատ լուրջ խնդիրներ են առկա մեր քաղաքացիների կյանքի և անվտանգության իրավունքի, սեփականության, կրթության իրավունքի, ֆիզիկական, հոգեկան անձեռնմխելիության և մի շարք այլ իրավունքների տեսանկյունից: Այս առումով պետք է շատ համակարգված և գրագետ քաղաքականություն վարել»,- ասաց ՄԻՊ-ը:
Մանասյանը վստահեցնում է, որ այդ բոլոր խնդիրներն իր բոլոր միջազգային գործընկերների հետ հանդիպումների շրջանակում պարտադիր առաջնահերթության կարգով բարձրաձայնում է: Այս և արցախահայերի իրավունքների համատեքստում նա շեշտեց, որ միջազգային հանրությունը պետք է սկսի այս իրավունքների պաշտպանությանը շատ հստակ գնահատական տալ:
Փաստաթղթեր են պատրաստվում նաև պետական մարմինների համար: «Որպես ՄԻՊ փորձել եմ արձանագրել այն խնդիրները, որոնք կան մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում, փորձել եմ գտնել դրանց համար որոշակի լուծումներ կամ առաջարկներ: Դրանք ամփոփվում են և ներկայացվելու են պետական մարմիններին»,-ասաց նա:
ՄԻՊ-ը և ՄԻՊ աշխատակազմը պատրաստ են ոչ միայն այդ արձանագրումները հանձնել պետական մարմիններին, այլ նաև ակտիվորեն ներգավվել այդ խնդիրներին լուծումներ գտնելու և կյանքի կոչելու գործընթացում:

Նմանատիպ նյութեր
7871 դիտում
20:18 16-07-2020
Մեծամորի ԱԷԿ-ի ոչնչացման մասին Ադրբեջանի սպառնալիքը պետք է մտահոգի միջազգային հանրությանը․ Բադասյան
1501 դիտում
13:08 16-06-2023
Ադրբեջանը տվել է ԼՂ-ում էթնիկ զտման գործողություների մեկնարկը. Էլ ինչպե՞ս է լինում էթնիկ զտումը. Նիկոլ Փաշինյան
1027 դիտում
18:03 08-07-2023
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը բախվում է էթնիկ զտման իրական վտանգի. Միրզոյանը՝ Դուբրովնիկի համաժողովին
Այս բաժնից
478 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
325 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց