211652_close_icon
views-count550 դիտում article-date 13:25 24-04-2023

Մենք հավատում ենք, որ ազգիս համատեղ ջանքերով և միջազգային հանրության զորակցությամբ կապահովենք ձեր ազատ, ապահով, անվտանգ, անկախ կյանքը. Գարեգին Բ-ն՝ արցախցիներին

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Ադրբեջանի հերթական սադրիչ քայլին՝ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելուն, շրջափակման մեջ գտնվող արցախցիներին հորդորելով՝ մնալ հավատքով զորեղ, ամուր ոգով և ամուր կամքով: Հաղորդում է «Արմենպրեսը»։

Նա Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից իր խոսքն ուղղեց Արցախի հավատավոր զավակներին.

«Սիրելի արցախցիներ, զորեղ մնացեք հավատքով, ամուր ոգով և ձեր կամքի մեջ: Ձեզ բնորոշ արիությամբ, Աստծո զորակցությամբ և օժանդակությամբ պետք է կարող լինենք դիմագրավել և այս փորձությանը: Մենք հավատում ենք, որ ազգիս համատեղ ջանքերով և միջազգային հանրության զորակցությամբ պիտի ապահովենք ձեր ազատ, ապահով, անվտանգ, անկախ կյանքը: Տերը օգնական և պահապան ձեզ: Մնացեք Տիրոջ սիրո և խաղաղության մեջ»,- ասաց Վեհափառ Հայրապետը:

Նմանատիպ նյութեր