1210 դիտում
21:57 22-04-2023
Ամարասի վանական համալիրում վերականգնողական աշխատանքները շարունակվում են
Ամարասի վանական համալիրում շարունակվում է շինարարավերականգնողական աշխատանքների երրորդ փուլը: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:
«Ամարասի վանական համալիրում ընթացող շինարարական-վերականգնողական աշխատանքները ֆինանսավորվում են «Լույս» հիմնադրամի կողմից: Շինարարությունն իրականացվում է «Գարդեն» ՍՊԸ-ի կողմից: Երրորդ փուլով ընթանում է վանական համալիրի երիցատան և նրա հարակից շինությունների, գլխավոր մուտքի հանդիպակաց տարածքի վերանորոգումը: Ամարասի վերանորոգումը սկսվել է 2019 թվականից: Բավականին մեծ նախագիծ է, ուստի աշխատանքներն իրականացվում են փուլ առ փուլ»,- մանրամասնել է Հովհաննիսյանը:
Հեղինակային վերահսկողության համար պարբերաբար շինհարթակ է այցելում վերականգնող ճարտարապետ, նախագծի հեղինակ Մանուշակ Տիտանյանը, ով մեզ հետ զրույցում հայտնել է, որ զուգահեռ շարունակվում են նաև Բովուրախանի վանքի վերականգման աշխատանքները:

Նմանատիպ նյութեր
1297 դիտում
12:10 07-09-2022
Շարունակվում են Ամարասի վանական համալիրի վերականգնման վերջին` 3-րդ փուլի շինարարական աշխատանքները
1543 դիտում
14:02 18-04-2022
Արցախում ավարտվել են Ամարասի վանական համալիրի վերականգնման ծրագրի 2-րդ փուլի աշխատանքները
Այս բաժնից
5599 դիտում
09:54 24-01-2025
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզերում
811 դիտում
09:35 24-01-2025
Վահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործով դիմել է ՄԻԵԴ