211652_close_icon

Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական գործով Արդարադատության միջազգային դատարան է ներկայացվել Հայաստանի նախնական առարկություններն Ադրբեջանի կողմից ներկայացված ամբողջական հայցադիմումի վերաբերյալ

views-count1105 դիտում article-date 20:00 21-04-2023
Այսօր Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական գործով Հայաստանի Հանրապետության անունից Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Նախնական Առարկություններն Ադրբեջանի կողմից ներկայացված ամբողջական հայցադիմումի վերաբերյալ՝ փաստարկված կերպով հիմնավորելով Ադրբեջանի հայցադիմումում ներկայացված պահանջների մեծամասնության վերաբերյալ Դատարանի իրավազորության բացակայությունը, դրանց անընդունելի լինելու հանգամանքը։

Դատարանը կասեցրել է տվյալ գործի ըստ էության քննությունը մինչև Հայաստանի կողմից ներկայացված Նախնական Առարկությունների վերաբերյալ որոշման կայացումը։

Նմանատիպ նյութեր