24809 դիտում
10:02 21-04-2023
Արտակարգ դեպք Երևանում․ քաղաքի կենտրոնում հրդեհ է բռնկվել BMW-ում․ կրակը տեսանելի է մի քանի 100 մետրից․ վարորդը եղել է ոչ սթափ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ ապրիլի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ուենցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոնդ թաղամասի Սուրբ Հովհաննես եկեղեցու հարևանությամբ ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Փրկարար Ծառայության թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։
Տեղում նույն վաշտի պարեկներ՝ Էդիկ Առաքելյանն ու Սոս Սերոբյանը սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջ փրկարարները կարողանան BMW 325 մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը մարեն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։ Կրակն էլ տեսանելի էր մի քանի 100 մետրից։
Ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի, վարորդն էլ՝ Երևանի բնակիչ 26-ամյա Ստեփան Գալստյանը, հրշեջներին և պարեկներին հայտնել է, որ մեքենան վարելիս, իրեն անհայտ հանգամանքներում, շարժիչի հատվածում հրդեհ է բռնկվել։ Ու ինքը կարողացել է դուրս գալ մեքենայից և ահազանգել 911։
Վարորդ Ս․ Գալստյանը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+