211652_close_icon
views-count67622 դիտում article-date 20:07 20-04-2023

Երևանում՝ Անդրանիկի 31 շենքի բակի խաղահրապարակում, «կտրիչ տղերքը», ըստ իրենց, ծառերն էտեցին ու «թռան», ապացուցելով, որ այդ գործում իրենք կատարյալ փնթի են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այն, որ Հայաստանում իշխանության որոշ ներկայացուցիչների մոտ այն պահն է, երբ աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախ ձեռքը, ամբողջովին մտնում է այսօր Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած մի դեպքի շրջանակում:

Ժամեր առաջ​ ​ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հարավ-արևմտյան Ա 3 թաղամասի Անդրանիկի փողոցի 31 շենքի տարածքում գտնվող խաղահրապարակ են այցելել մի քանի «կտրիչ տղերք»​ ու, ըստ իրենց հայտնածի՝ բարի գործ անելու նպատակով:

Անկոչ հյուրերը ասել են, որ իրենք կատարում են ծառերի էտ: Այն մի քանի րոպեում էտեցին ու հոդս ցնդեցին:

Արդեն մի քանի ժամ է, բակի երեխաները խաղում են այդ թափված ծառերի մեջ, մինչդեռ եթե Երևանում ծառերի էտ է կատարվում, գաղտնիք չէ, որ մեկ այլ բրիգադ էլ հեռացնում է կտրած ծառերը, իսկ այս դեպքում ստացվում է՝ «էշ մի սատկի, գարուն կգա»:

Լուսանկարները՝ SHAMSHYAN.COM-ի ընթերցողի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր