211652_close_icon
views-count36564 դիտում article-date 12:13 18-04-2023

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ բախվել են Ford Transit-ն ու Volkswagen-ը․ վերջինները մի քանի պտույտ գլորվել են․ կան վիրավորներ, որոնցից 2-ին տեղափոխել են Երևան․ օպերատիվ են գործել բժիշկներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ ապրիլի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 26․5 կմ-ին բախվել են Volkswagen և Ford Transit մանիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժկական կենտրոն։ 

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Գավառի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։ 

Վիրավորներից 2-ը «Գավառ» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվում են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի տեխնիկական գծով ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկ Էդգար Ավագյանն ու կրտսեր պարեկ Արման Սմբատյանը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։ 

Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավոչությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 142+
142+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր