slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Ֆրանսիական Կուրբըվուա քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան կտեղադրվի
211652_close_icon

Ֆրանսիական Կուրբըվուա քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան կտեղադրվի

views-count1192 դիտում article-date 12:21 18-04-2023
Ապրիլի 15-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը մասնակցել է փարիզամերձ Կուրբըվուա (Courbevoie) քաղաքում Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառմանը, որը կազմակերպել էր Կուրբըվուայի քաղաքային խորհուրդը` ավագանու անդամ Ժան-Ժաք Սարաջյանի և Ֆրանսիայի համար մարտնչած ֆրանսահայ զինվորների ասոցիացիայի հետ համատեղ: Տեղեկացնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։

Կուրբըվուա քաղաքային գերեզմանատանը գտնվող Հիշատակի կոթողի առջև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել  և ծաղկեպսակներ խոնարհել Կուրբըվուայի քաղաքապետ Ժաք Կոսովսկին, սենատի փոխնախագահ Ռոժե Կարուչին, Օ-դը-Սեն դեպարտամենտի սենատոր, Ցենտրիստական կուսակցության նախագահ Էրվե Մարսեյը, պատգամավոր Ֆիլիպ Ժյուվենը, Բուա-Կոլոմբի քաղաքապետ Իվ Ռեվիյոնը, Իլ-դը-Ֆրանսի շրջանային խորհրդի, Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհրդի բազմաթիվ անդամներ, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Սուսաննա Ադամյանը, քաղաքային ավագանու ներկայացուցիչները:

Կուրբըվուայի քաղաքապետ Ժաք Կոսովսկին հանդիսավոր կերպով հայտարարել է հաջորդ տարի քաղաքում Հայոց  ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան զետեղելու իր և Կուրբըվուայի քաղաքային խորհրդի նախաձեռնության մասին։

Ոգեկոչման ելույթներում Ֆրանսիայի բարձրաստիճան ներկայացուցիչները և տեղական իշխանությունների ղեկավարները, մասնավորապես, համերաշխություն և աջակցություն են հայտնել աշխարհաքաղաքական դժվարին մարտահրավերներ առճակատող Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին և մասնավորապես, ավելի քան չորս ամիս ի վեր Լաչինի միջանցքի շրջափակմամբ՝ ադրբեջանական շրջփակմանը դիմակայող արցախահայությանը։     

Զինվորական կարգով կազմակերպված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառմանը ներկա են եղել նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչները, տեղի բնակիչները:

Նմանատիպ նյութեր