211652_close_icon

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը ժամանել է Հայաստան

views-count898 դիտում article-date 16:47 17-04-2023
ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը ժամանել է Հայաստան։ Հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։ 

Ապրիլի 17-18-ի այցի ընթացքում պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ՝ քննարկելու հայ-ամերիկյան երկկողմ փոխգործակցությունը և ԱՄՆ աջակցությունը հայ-ադրբեջանական դիվանագիտական բանակցություններին` միտված համընդգրկուն խաղաղության համաձայնագրին։

Նմանատիպ նյութեր