952 դիտում
15:40 17-04-2023
Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Կուրիլների շրջանում զորավարժությունների պատճառով
Ճապոնիայի կառավարությունը բողոք է հայտնել Ռուսաստանին ապրիլի 18-22-ին Կուրիլյան կղզիների հարավային մասում հրթիռային զորավաժություններ անցկացնելու ծրագրերի հետ կապված։ Այս մասին երկուշաբթի Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում տեղեկացրել է կառավարության քարտուղար Հիրոկաձու Մացունոն։
«Ռուսաստանի իշխանությունների՝ մեր ափամերձ պահպանությանն ուղարկած ծանուցման համաձայն, ապրիլի 18-22-ին Իտուրուպ կղզու մոտ նախատեսվում են հրթիռային հրաձգության զորավարժություններ»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ զորավարժությունների անցկացման տարածքը ներառում է այն շրջանը, որը Ճապոնիան համարում է իր տարածքային ջրերը։
«Մենք բողոք ենք հայտնել, քանի որ ռուսական ռազմական ներկայության ուժեղացումը հյուսիսային տարածքներում (Ճապոնիայում այդպես են անվանում Կուրիլների հարավային հատվածը) հակասում է մեր երկրի դիրքորոշմանը»,- ավելացրել է Մացունոն։
Ռուսական կողմը քանիցս անտեղին է անվանել Տոկիոյի բողոքները՝ Կուրիլյան կղզիներում զորավարժությունների անցկացման հետ կապված։ ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ հարավային Կուրիլյան կղզիները ՌԴ տարածքի անբաժանելի մասն են, իսկ դրանց ռուսական պատկանելությունը կասկածի ենթակա չէ։

Նմանատիպ նյութեր
34711 դիտում
22:36 26-03-2022
Ճապոնիան հայտարարել է Կուրիլների պատճառով Ռուսաստանի հետ բախման հավանականության մասին
8043 դիտում
22:23 10-06-2018
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ դեպի Կուրիլներ կապի ստորջրյա գիծ անցկացնելու առթիվ
Այս բաժնից
919 դիտում
16:12 26-01-2025
Իրանը և Թուրքիան քննարկել են ավտոմեքենաների համար վառելիքի հարկային արտոնության չեղարկումը
3115 դիտում
15:11 26-01-2025
Նա կոչնչացնի Հայաստանը, հանդարտեցրեք նրան. Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասին. aravot.am
868 դիտում
14:35 26-01-2025
ԱՄՆ Սենատը հաստատել է Քրիստի Նոեմին ներքին անվտանգության նախարարի պաշտոնում