211652_close_icon
views-count2539 դիտում article-date 10:51 17-04-2023

Իշխանություն-խորհրդարանական ընդդիմություն հերթական «սիրախաղի» ականատեսն ենք լինելու․ Կարեն Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ 

«Խորհրդարանական ընդդիմության հիմնական քաղաքական միավորների (բացառությամբ՝ ՀՅԴ-ի) անդամները կամ վերջիններիս հետ ուղիղ փոխկապակցված անձինք հերթով, կարգով, շուքով շարունակում են հանգուցային պաշտոններ ստանալ ԵՊՀ-ում:

Բազմիցս ասել եմ. եթե ցանկանում եք պարզել, թե ինչ է կատարվում Հայաստանի ներքաղաքական կյանքում, ապա այցելեք ԵՊՀ:

Ըստ օպերատիվ տեղեկությունների, մոտ օրերս (որոշ տեղեկություններով՝ վաղը) ԵՊՀ-ի աշխարհագրության ֆակուլտետի դեկան կրկին ընտրվելու է 83-ամյա Գրիգորյան Մարատը: Վերջինս և վերջինիս հետ ուղիղ փոխկապակցված անձինք անթաքույց վայելում են խորհրդարանական ընդդիմության, հետևաբար՝ իշխանության, համակրանքը: Փաստորեն, շուտով (ենթադրաբար՝ վաղը) իշխանություն-խորհրդարանական ընդդիմություն հերթական «սիրախաղի» ականատեսն ենք լինելու:

«Սիրախաղի» հանդիպման վայրը չի փոխվում «Սիրախաղացողները» կրկին հանդիպելու են ԵՊՀ-ում:

ՀԳ1. Խորհրդարանական ընդդիմությունը խուսափում է ԱԺ-ում մասնակցել «հարց ու պատասխան»-ի արարողությանը: Ենթադրում եմ, որ այդ արարողությունն ԱԺ-ից տեղափոխվել է ԵՊՀ:

ՀԳ2. Չզարմանաք, որ իշխանափոխությունից հետո ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն, օրինակ՝ երդվյալ քոչարյանական դառնա»:

Նմանատիպ նյութեր