1012 դիտում
20:44 14-04-2023
Moody's գործակալությունը վերահաստատել է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ–ի վարկանիշը
Moody’s վարկանիշային գործակալությունը վերահաստատել է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ–ին տրված վարկանիշը՝ այն թողնելով անփոփոխ՝ (IFSR) Ba3 եւ հեռանկարը` բացասական։ Այս մասին տեղեկանում ենք Էկոնոմիկայի նախարարությունից:
Ընկերության վարկանիշը համընկնում է ՀՀ սուվերեն վարկանիշին։ Վարկանիշի տրամադրման գործընթացում Moody’s-ի վարկանիշային գործակալության կողմից հիմք են ընդունվել մի շարք կարեւոր ցուցանիշներ։ Մասնավորապես, նման վարկանիշի տրամադրման համար էական ազդեցություն է ունեցել Ընկերության կապիտալում պետական մասնակցությունը, Ընկերության բարձր ֆինանսական ճկունությունը եւ պարտքի ցածր մակարդակը, ինչպես նաեւ Ընկերության համագործակցությունը Swiss Reinsurance Company Ltd Aa3 (excellent) outlook stable վարկանիշ ունեցող հեղինակավոր վերաապահովագրող կազմակերպության հետ:
«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն մեծապես կարեւորում է այս գնահատականը, որը փաստում է Ընկերության հուսալիության եւ վստահության բարձր մակարդակի մասին։
«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ–ն նաեւ կարեւոր է համարում նման վարկանիշի ստացումը Ընկերության հետագա զարգացման տեսանկյունից: Ընկերությունը միջոցներ է ձեռնարկելու արտահանողների համար ավելի մատչելի ֆինանսավորման հնարավորություններ ստեղծելու համար:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին