211652_close_icon
views-count1123 դիտում article-date 11:47 12-04-2023

Անահիտ Մանասյանին ՄԻՊ ընտրելու որոշումը վիճարկելու եմ դատական կարգով. Էդգար Ղազարյան

Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից Ազգային ժողովի անունից կայացրած հակասահմանադրական և անօրինական որոշումն առաջիկայում իմ կողմից վիճարկելու է դատական կարգով։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ընդդիմադիր երկու խմբակցությունների կողմից ՄԻՊ թեկնածու առաջադրված Էդգար Ղազարյանը:

«Խուլիգանների և դավաճանների, նրանց ապօրինությունների դեմ պայքարը շարունակվելու է բոլոր հնարավոր միջոցներով և հասնելու է իր տրամաբանական հանգրվանին»,- հավելել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ապրիլի 12-ին ԱԺ-ն 69 կողմ 0 դեմ ձայներով ՄԻՊ պաշտոնում ընտրեց Անահիտ Մանասյանին:

 

Նմանատիպ նյութեր