211652_close_icon
views-count29752 դիտում article-date 13:37 11-04-2023

Շիրակի մարզում ավտոմեքենայի՝ ինքնազգացողությունը վատացած վարորդին առաջինը օգնության են հասել ՊԾ Շիրակի գումարտակի հրամանատարն ու ավագ տեսուչը․ժամանած շտապօգնությունն էլ բախվել է բեռնատարին․ բուժքույրն ու վարորդը տեղափոխվել են հիվանդանոց․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանը, նույն գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանը, ծառայություն կատարելիս Երևան-Գյումրի ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում, նկատում են անվադողը կոտրված ավտոմեքենայի։ 

Մոտենալով նշված ավտոմեքենային, տեսնում են, որ 1 հոգու ինքնազգացողությունը վատացել է։

Նրանք անմիջապես իրենց ծառայողական ավտոմեքենայի մեջ պահվող դեղատուփից անհրաժեշտ բժշկական պարագաներով օգնություն են ցուցաբերում քաղաքացուն, ապա ահազանգում են «Արթիկ» բժշկական կենտրոն, որպեսզի ժամանի բժիշկների հերթապահ խումբը։

Ժամը 09։45-ին ժամանում է Արթիկի շտապբուժօգնության հերթապահ խումբը։ Արդեն ժամանելով նշված վայր տեղում բախվում են Շիրակի մարզի բնակիչ 32-ամյա Արա Մովսիսյանի վարած HOVO մակնիշի բեռնատարն ու Արթիկ քաղաքի բնակիչ 69-ամյա Սամվել Բաղդասարյանի վարած Արթիկի շտապօգնության հաշվեկշռում հավշվառված Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով շտապօգնության ուղևորը, ով շտապօգնության հերթապահ բուժքույր Արթիկի բնակիչ 44-ամյա Հայարփի Հակոբյանն է, օպերատիվորեն ժամանած մեկ այլ շտապօգնության ավտոմեքենայով «գլխի գագաթային շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվում է «Գյումրու» բժշկական կենտրոն։ 

Բժշիկները տեղում բուժօգնություն են ցուցաբերում նաև պարեկների կողմից առաջին բուժօգնություն ստացած քաղաքացուն։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Մհեր Մկրտչյանը, ավագ պարեկներ Միքայել Գրիգորյանը, Տիգրան Ստեփանյանն ու պարեկ Ժիլբերտ Մարգարյանը, ովքեր սահմանազատել են տարածքը և տեղում ուժեղացված ծառայություն են կատարել, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը նրանց հաջողվել է։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Դավթյանի գլխավորությամբ։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արաքսյա Իգիթյանը, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։ 

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է շտապօգնության վարորդը։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Արթիկի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր