211652_close_icon
views-count1141 դիտում article-date 20:29 10-04-2023

«Ովքեր քաջությամբ նահատակվեցին, արժանացան Աստծո արքայությանը»․ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել

Այսօր, ապրիլի 10֊ին, Ստեփանակերտի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում՝ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ և Տեր Վաչագան քահանա Գյուրջյանի ձեռամբ Մեռելոցի Սուրբ Պատարագ է մատուցվել և հոգեհանգստյան կարգ կատարվել, հայտնում է «Արցախպրես»-ը։

 «Մեզ համար ննջեցյալների հիշատակը վառ պահելն ու նրանց համար աղոթելն այլևս դարձել է նվիրական մի պարտականություն, հատկապես, որ մենք վերջին ժամանակներում ունեցանք բազմաթիվ նահատակներ: Ինչպես Մակաբայեցիների գիրքն է մեզ հիշեցնում՝ ովքեր քաջությամբ նահատակվեցին, նրանք սրբեցին իրենց բոլոր մեղքերը և արժանացան Աստծո արքայությանը»,-ասել է պատարագիչ քահանան:

 Պատարագից հետո Թեմակալ առաջնորդի գլխավորությամբ բոլոր հոգևորականներն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ «Լուսո խորան» հուշակոթողի մոտ կատարվել է հոգեհանգստյան կարգ:

Այնուհետև, հավատացյալների ուղեկցությամբ, քահանաները խնկարկել են հերոս նահատակների շիրիմները և Սուրբ Հարության ավետիսը փոխանցել Նրանց:

 

Նմանատիպ նյութեր