Շվեդիան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ՝ չնայած Թուրքիայի եւ Հունգարիայի հակազդեցությանը․ Սթոլթենբերգ
Շվեդիան կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ՝ չնայած Թուրքիայի եւ Հունգարիայի հակազդեցությանը։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Նա նաեւ խոստացել է մեծացնել զինամթերքի արտադրությունը՝ Ուկրաինայի կարիքները բավարարելու համար։ «Այժմ սա դարձել է հյուծման պատերազմ, լոգիստիկայի պատերազմ: Մենք սերտորեն համագործակցում ենք պաշտպանական արդյունաբերության հետ՝ արտադրությունն ավելացնելու համար, մասամբ, որպեսզի կարողանանք համալրել մեր սեփական պաշարները, բայց նաեւ շարունակում ենք աջակցել Ուկրաինային»,- հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Ապրիլի 4-ին Ֆինլանդիան դարձել է ՆԱՏՕ-ի պաշտոնական անդամ։