1318 դիտում
09:22 05-04-2023
«Քրեյզի» գիշերային ակումբի անվտանգության աշխատակիցների նկատմամբ հաշվեհարդար է եղել. ըստ ահազանգի․ «Առավոտ»
Aravot.am-ին ահազանգած մի քաղաքացի տեղեկություններ է տրամադրել, որ օրեր առաջ հայտնի հեղինակություններ Յուվեցի Նորոն, Յուվեցի Վարդգեսը եւ էրեբունցի Հովոն հետապնդել են «Քրեյզի» գիշերային ակումբի անվտանգության աշխատակիցներին, որոնք եղբայրներ են, եւ Ջրվեժի ճանապարհին բռնացնելով՝ ծեծի ենթարկել՝ պատճառելով մարմնական ծանր վնասվածքներ: Քաղաքացու պատմելով՝ կատարվածը եղել է հաշվեհարդար: Նույն անձինք, ըստ մեզ ահազանգած քաղաքացու, ավելի վաղ միջադեպ էին ունեցել անվտանգության այդ աշխատակիցների հետ գիշերային ակումբում: Անվտանգության աշխատակիցների հայրը՝ Ծերուն Ստեփանյանը, մեզ հետ զրույցում չցանկացավ դեպքի մասին խոսել, ասաց՝ ամեն ինչ լավ է:
Քննչական կոմիտեից քաղաքացու պատմած դեպքի` հաշվեհարդարի մասին տվյալներ չունեին: Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ այս տարվա հունվարին «Քրեյզի» գիշերային ակումբում միջադեպ էր գրանցվել անվտանգության աշխատակիցների ու մի խումբ այցելուների միջեւ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։20-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտա 20 հասցեում գործող հայտնի «Քրեյզի» ակումբում մի խումբ տղաներ հավաքվել են, որտեղ տեղի է ունենում վիճաբանություն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի և նույն բաժնի Մարաշի բաժանմունքի պետ Մառլեն Հակոբյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումատակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Պարզվել է, որ նշված ակումբում հաշիվը չվճարելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ 35-ամյա Հարություն Ս․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Արմեն Գ․-ն, Երևանի բնակիչ 37-ամյա Հակոբ Շ․-ն և Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Դավիթ Ս․-ն վիճաբանել են ակումբի անվտանգության աշխատակիցների հետ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, տևական ժամանակ հնչեցրել են հայհոյանքներ, խաթարելով ակումբի բնականոն աշխատանքը։
Ըստ նախանական տեղեկությունների՝ այդ ամենից հետո Դավիթ Ս․-ն ի կողմից վարած BMW X5 մակնիշի 60 AP 060 համարանիշի ավտոմեքենայով հարվածել է ակումբի նախասրահի ապակյա դռներին։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել 3-րդ վաշտի պարեկներ Ռոման Ալոյանն ու Վիգեն Դուրյանը։ Իսկ ոստիկաններին ու պարեկներին հաջողվել է նշված անձանց հայտնաբերել ու տեղափոխել ոստիկանության Մարաշի բաժանմունք։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։