1156 դիտում
23:35 31-03-2023
Որքան գումար է փոխանցվել Արցախի շրջափակման հետևանքների մեղմացման առաջին միջոցառման շրջանակներում
Ավարտվել է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման առաջին միջոցառման շրջանակում տնտեսավարող սուբյեկտներին միանվագ դրամաշնորհի և դրամական աջակցության տրամադրման գործընթացը։
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ, միանվագ դրամաշնորհի և միանվագ դրամական աջակցության միջոցառումների շահառու 2154 տնտեսավարող սուբյեկտներին փոխանցվել է 687,4 մլն դրամ: Նշված գումարից ավելի քան 533 մլն դրամը տրամադրվել է միանվագ դրամաշնորհի միջոցառման շրջանակում գործատուների կողմից 4629 վարձու աշխատողներին վճարված եկամուտների, պահված հարկերի ու սոցիալական վճարների գումարների փոխհատուցման նպատակով:
Սույն թվականի մարտի 31-ի դրությամբ շահառուներին կատարված փոխանցումների վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ կից հղմամբ:

Նմանատիպ նյութեր
979 դիտում
14:51 27-04-2023
Այսօրվանից մեկնարկում է Արցախի շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 5-րդ միջոցառումը
4058 դիտում
19:32 24-04-2020
Կորոնավիրուսի հետևանքների մեղմացման սոցիալ-տնտեսական օժանդակության ծավալը կազմել է 43.4 մլրդ դրամ
Այս բաժնից
1294 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
847 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար