211652_close_icon
views-count11955 դիտում article-date 16:46 31-03-2023

Կենտրոնի թաղապետի օպերատիվ գործողության արդյունքում՝ մեծն Նժդեհի ասած՝ հայի տականքի կողմից ջարդված «Երևան» մակագրությամբ նստարանը փոխարինվեց նորով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 31-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել, որով երևում է, որ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սայաթ-Նովա պողոտայում կոտրել են «Երևան» մակագրությամբ նստարանը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից ժամեր անց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանի կարգադրությամբ՝ կոտրված նստարանն օպերատիվորեն փոխարինվեց նորով։ 

Մնում է՝ երևանցիները գնահատեն վարչական շրջանի ղեկավարի օպերատիվ աշխատանքը և, Մեծն Նժդեհի ասած՝ հայի տականքը կամ տականքները իրենց սև գործը չանեն։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարչական շրջանի ղեկավարի կարգադրությամբ՝ նաև սկսել են կարգի են բերվել իր ղեկավարած շրջանում վնասված նստարանները։  

Խնդրին անդրադարձել է նաև Կենտրոն վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը, գրելով․ «Հարգելի՛ Shamshyan.com, խնդիրը վերացվել է, վնասված նստարանն արդեն փոխարինվել է նորով։ Շնորհակալություն մեզ օգնելու և խնդրի մասին տեղեկացնելու համար։ 

Քաղաքային գույքի նկատմամբ դրսևորվող այսօրինակ վայրագության դեպքերը, ցավոք, հաճախ են արձանագրվում և ըստ սահմանված ընթացակարգի արվում է ամեն ինչ՝ դրանց հնարավորինս արագ լուծում տալու համար»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանն, ով գրեթե ամեն օր անցնում է Սայաթ-Նովա պողոտայով, պետք է, որ նկատած լինի, թե ինչ վիճակում է գտնվում Սայաթ-Նովա 19/1 հասցեի դիմաց տեղադրված «Երևան» անունը կրող նստարանը։ 

Արդեն մի քանի օր է՝ Մեծն Նժդեհի ասած՝ հայի տականքը կամ տականքները կոտրել են նստարանը։ Ու արդյո՞ք ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները հայտնաբերել են արարքը կատարողին կամ կատարողներին, հայտնի չէ։ Սակայն Կենտրոնի թաղապետը, որի աշխատավայրը մի քանի 100 մետրի վրա է գտնվում «դեպքի վայրից», գուցե՝ բարեհաճի կոտրվածը փոխարինել նորով։ Մանավանդ, որ նշված վայրով մեծ թվով զբոսաշրջիկներ են անցնում, ու հաստատ նրանց դուր չի գա այդ վիճակը։ 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր