211652_close_icon
views-count823 դիտում article-date 19:48 30-03-2023

Հայկ Կոնջորյանը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են խաղաղության գործընթացը և մարտահրավերները

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը մարտի 30-ին Ազգային ժողովում ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին:

Կողմերը քննարկել են Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը եւ առկա մարտահրավերները:

Հայկ Կոնջորյանը դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման, ինչպես նաեւ վերջին շրջանում ադրբեջանական սադրանքների մանրամասներ:

Կարեւորվել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ միջխորհրդարանական կապերի հետագա խորացումը:

Նմանատիպ նյութեր