883 դիտում
11:48 28-03-2023
Հյուսիս-Հարավ միջանցքի հարցով խորհրդի նիստում քննարկել են Քաջարանի շուրջ 7 կմ երկարությամբ թունելի կառուցման հարցը
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման եւ բարելավման, Քաղաքային Կայուն Զարգացման Ներդրումային եւ Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Հայտնում է փոխվարչապետի գրասենյակը։
Նիստի ընթացքում քննարկվել են Քաջարանի շուրջ 7 կմ երկարությամբ թունելի կառուցման եւ մոտեցող ճանապարհների վերակառուցման ներդրումային ծրագրի իրականացման վերաբերյալ հարցերը։ Բարձրացվել են նաեւ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 3՝ Լանջիկ–Գյումրի հատվածի իրականացման առաջընթացը եւ առկա խնդիրները։ Հավանություն է տրվել դեպի Ակունք, Մաստարա եւ Լանջիկ բնակավայրեր լրացուցիչ մուտքեր կառուցելու առաջարկությանը։
Անդրադրաձ է արվել Տրանշ 4, Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման նպատակով օտարման եւ տարաբնակեցման գործընթացն իրականացնելու կարեւորությանը եւ այդ նպատակով մասնագիտական խումբ ներգրավելու անհրաժեշտությանը։ Հանձնարարվել է իրականացնել համապատասխան ծառայությունների գնման գործընթաց:
Դիտարկվել են նաեւ Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման եւ բարելավման ծրագրի ավարտման փուլի վերաբերյալ հարցերը։ Աշխատանքների որակի երաշխիքային ժամկետում պատշաճ վերահսկողություն ապահովելու նպատակով քննարկվել է տեխնիկական հսկողի ծառայությունների ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությունը։

Նմանատիպ նյութեր
1157 դիտում
13:30 01-11-2022
Գնել Սանոսյանն Իրանի քաղաքաշինության նախարարի հետ քննարկել է Քաջարանի թունելի կառուցման հարցը
2254 դիտում
16:02 26-10-2022
«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակում կարևորվել է հայկական «Հյուսիս-Հարավը». ԵԱԶԲ
Այս բաժնից
553 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
994 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
865 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը