211652_close_icon

Գերմանիան ամբողջովին պաշտպանում է Վրաստանի եվրոպական հեռանկարը․ Աննալենա Բերբոքն այսօր կայցելի Թբիլիսի

views-count1135 դիտում article-date 15:01 23-03-2023
Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը մարտի 23-ին երկօրյա այցով ժամանելու է Վրաստան։ Նախատեսված են հանդիպումներ Վրաստանի վարչապետի, նախագահի և արտգործնախարարի հետ։ Նա այցելելու է նաև Վրաստանի և Հարավային Օսիայի բաժանարար գիծ։ Գրում են վրացական ԶԼՄ-ները։

Մինչ այցի մեկնարկը Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել է, թե Վրաստանին եվրոպական ուղուց շեղելու փորձեր են տեսնում, բայց երկրի բնակչությունը Եվրամիությանը անդամակցելու հստակ նպատակ ունի։

«Իմ այցի ընթացքում կցանկանայի հստակ հայտարարել, որ Գերմանիան ամբողջովին պաշտպանում է Վրաստանի եվրոպական հեռանկարը»,- նշել է Աննալենա Բերբոքը։

Նա նաև ասել է, որ Վրաստանի ղեկավարների հետ խոսելու է, թե ինչ քայլեր պետք է անի երկիրը Եվրամիությանը անդամակցելու թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։

Նմանատիպ նյութեր