211652_close_icon
views-count1228 դիտում article-date 11:28 23-03-2023

Պուտինը խաղաղության ծրագրեր չունի, Ուկրաինայում մաշեցնող պատերազմ է, Արևմուտքը պետք է պատրաստվի ձգձգվող հակամարտության. Ստոլտենբերգ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայում Ուկրաինայում խաղաղության հաստատման ծրագրեր չունի, ուստի Արևմուտքը պետք է պատրաստվի ձգձգվող հակամարտությանը և դեռ երկար ժամանակ պետք է պատրաստ լինի Կիևին մահաբեր օգնություն տրամադրելուն, նախազգուշացրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Guardian-ին տված հարցազրույցում:

«Նախագահ Պուտինը չի ծրագրում խաղաղություն, նա ծրագրում է ավելի շատ պատերազմ», - շարունակել է Ենս Ստոլտենբերգը՝ հավելելով, որ Ռուսաստանը մեծացնում է ռազմարդյունաբերական արտադրությունը և «դիմում է ավտորիտար ռեժիմներին, ինչպիսիք են Իրանը կամ Հյուսիսային Կորեան, և մյուսները՝ փորձելով ավելի շատ զենք ձեռք բերել»:

Արդյունքում, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և արևմտյան այլ երկրներ պետք է պատրաստ լինեին երկար ժամանակ աջակցել Ուկրաինային զենքով, զինամթերքով և պահեստամասերով:

«Անհրաժեշտությունը կշարունակի պահպանվել, քանի որ սա մաշեցնող պատերազմ է. խոսքը արդյունաբերական կարողությունների մասին է՝ աջակցությունը պահպանելու համար»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը:

Ներկայում մարտերն այնքան ինտենսիվ են, որ Ուկրաինան օրական օգտագործում է 4000-ից 7000 հրետանային արկ Ռուսաստանի օգտագործած 20 000-ի դիմաց, ինչը գերազանցում էր արևմտյան երկրների արտադրությանը, ասել է Ստոլտենբերգը:

«Զինամթերքի ծախսերի ներկայիս տեմպերն ավելի բարձր են, քան արտադրության ներկայիս մակարդակը», - մանրամասնել է Ստոլտենբերգը:

Նմանատիպ նյութեր